Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Ինչպե՞ս ասենք STOP երեխաների սեքսուալ բռնություններին

Վերջին շրջանում Հայաստանում կտրուկ ավելացել է երեխաների նկատմամբ սեքսուալ հանցագործությունների թվաքանակը` ահազանգում են հասարակական կազմակերպությունները: Կարծիք կա նաև, թե դեպքերը չեն շատացել, այլ միայն`  դրանց լուսաբանումը. բայց երևի թե ծնողների կամ տատ-պապերի հիշողություններից կարելի է «քամել» փաստեր, որ` այո, մեր ժամանակներում այդպիսի բան չկար…...

Մյուս կողմից, հանրությանը հայտնի դարձած դեպքերի թիվն ամենևին էլ չի նշանակում, թե երևույթը սահմանափակվում է հենց այդքանով: Միայն վերջին մեկ ամսում երկու սահմռկեցուցիչ դեպքեր դարձան հանրության քննարկման առարկա. «Գորիսում հայրը բռնաբարել էր հարազատ դստերը` 14 տարեկան (վերջինիս հղիությունն ընդհատվեց օրերս)», «Աշտարակում սեքսուալ գործողությունների զոհ էր դարձել 4-ամյա մի աղջնակ»: Վերջին դեպքի մասին ոստիկանություն էր հայտնել երեխայի մայրը։

Թեպետ, պնդում են իրավապահները, այս գործում դեռ շատ բացեր կան և նախքան բոլոր տեսակի փորձաքննությունների ավարտը հստակ խոսել երեխայի նկատմամբ անառակաբարո գործողությունների մասին` վաղ է:

Ի դեպ, վաղօրոք խոսելն էլ է արդեն դառնում պաթոլոգիա։

Բոլորովին վերջերս հրավիրված ասուլիսի ժամանակ հոգեբան Ռուբեն Պողոսյանը հայտարարել էր, որ մեզանում շատացել են դեպքերը, երբ երեխաների հոգեբանական խնդիրների հիմքում ընկած է սեռական բռնությունը` հոգեբանի հետ աշխատանքի ընթացքում պարզվում է, որ վերջինս սեռական բռնության է ենթարկվել հարազատի կողմից` քեռու կամ հորեղբոր:

Պատճառները, թե ինչո՞ւ է Հայաստանում, իր օջախի, երեխայի ու ընտանիքի հանդեպ ունեցած դարավոր վերաբերունքով ու ձևավորված ավանդույթներով, շատացել այս արատավոր երևույթը` շատ են: Որոշ մասնագետներ պնդում են, թե մասնավորապես երեխաների նկատմամբ սեռական բռնության պատճառ են դառնում հեռուստատեսությամբ ցուցադրվող հաղորդումներն ու սերիալները, որոնք յուրատիպ վարքագծի մոդել են ձևավորում` եթե ցույց են տալիս, ապա սա է իրական կյանքը ու դրանից խուսափել հնարավոր չէ:

Մյուս կողմից, պնդում են պաշտոնյաները, խնդիրն անհամարժեք օրենսդրությունն է: Այս իմաստով բոլորովին վերջերս ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է մանկապղծության վերաբերող հոդվածներում էապես խստացնել պատժաչափերը, խորհրդարանը միաձայն ընդունեց առաջին ընթերցմամբ:

Հիշեցնենք, որ նախքան այս փոփոխությունը, այլ կերպ ասած`  այսօր էլ, մանկապղծությունն ու երեխայի նկատմամբ սեռական ոտնձգությունը պատժվում է ողորմելի 100 հազար դրամ տուգանքով, կամ` 0-3 տարի ազատազրկմամբ: Եթե փոփոխություններն ընդունվեն ամբողջությամբ, ապա կգործեն, ինչպես Aysor.am-ին ասաց հեղինակը` դրակոնյան մեթոդներ` միմիայն 8-15 տարվա ազատազրկում, նույնիսկ` ստերիլացում։

Մյուս կողմից` օրե՞նքն է, որ «սազական» պիտի դառնար մեզ։ 

«Կարծում եմ , այս հանգամանքը կարող է էական նշանակություն ունենալ հայ ժողովրդի համար անհարիր այս երևույթի դեմ պայքարն ուժեղացնելու առումով»,- նշեց Վ.Դալլաքյանը:

Առկա վիճակագրությունը ցույց է տալիս, որ Եվրոպայում ամեն հինգերորդ երեխան ենթարկվում է սեքսուալ բռնության, իսկ դեպքերի 70-80 տոկոսում անձը, որ դիմում է երեխայի նկատմամբ անառակաբարո գործողության, ծանոթ է երեխային: Այս փաստն անտարբեր չի թողել ԵԽ անդամ երկրներին, որոնք համախմբվել են «անտարբերության պատը քանդելու ու երեխաների դեմ սեքսուալ տեռորին վերջ դնելու առումով»: Այս պայքարը նաև ԵԽԽՎ կոնտեքստում է ընթանում, ըստ այդմ վեհաժողովը 34 պատգամավոր-համակարգողների է ընտրել, ովքեր պետք է հավաքեն տեղեկություններ իրենց երկրներում առկա այն նախաձեռնությունների մասին, որոնք իրականացվում են ամեն երկրի խորհրդարանի մակարդակով` ընդդեմ այդ երևույթի…

Հայաստա՞նը:
«Մայիսին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր մի քաղաքացու նկատմամբ կալանք ընտրելու միջնորդությունը` վերջինս անառակաբարո գործողություններ էր կատարել ու բռնաբարել իր իսկ 7-ամյա դստերը»: Հայաստանը, դեռևս, բավարարվում է նման տեղեկատվության հրապարակմամբ, որը հայտնվելով սոցիալական ցանցերում, հանրությանը գցում է, նախ, շոկային իրավիճակի մեջ, իսկ հետո ստիպում մխիթարվել այն գիտակցմամբ, որ դեռևս խորհրդային միության տարիներից եկած ավանդույթի համաձայն` նման հանցագործներին կալանավայրում բավականին «ջերմ» ընդունելություն է սպասվում:

Բայց արդյո՞ք այդ գիտակցումը բավարար է, որպեսզի մխիթարի հանրությանը, զոհին ու նրա հարազատներին…Ինչպե՞ս ասենք STOP երեխաների սեքսուալ բռնություններին

Վերջին շրջանում Հայաստանում կտրուկ ավելացել է երեխաների նկատմամբ սեքսուալ հանցագործությունների թվաքանակը` ահազանգում են հասարակական կազմակերպությունները: Կարծիք կա նաև, թե դեպքերը չեն շատացել, այլ միայն`  դրանց լուսաբանումը. բայց երևի թե ծնողների կամ տատ-պապերի հիշողություններից կարելի է «քամել» փաստեր, որ` այո, մեր ժամանակներում այդպիսի բան չկար…

Մյուս կողմից, հանրությանը հայտնի դարձած դեպքերի թիվն ամենևին էլ չի նշանակում, թե երևույթը սահմանափակվում է հենց այդքանով: Միայն վերջին մեկ ամսում երկու սահմռկեցուցիչ դեպքեր դարձան հանրության քննարկման առարկա. «Գորիսում հայրը բռնաբարել էր հարազատ դստերը` 14 տարեկան (վերջինիս հղիությունն ընդհատվեց օրերս)», «Աշտարակում սեքսուալ գործողությունների զոհ էր դարձել 4-ամյա մի աղջնակ»: Վերջին դեպքի մասին ոստիկանություն էր հայտնել երեխայի մայրը։

Թեպետ, պնդում են իրավապահները, այս գործում դեռ շատ բացեր կան և նախքան բոլոր տեսակի փորձաքննությունների ավարտը հստակ խոսել երեխայի նկատմամբ անառակաբարո գործողությունների մասին` վաղ է:

Ի դեպ, վաղօրոք խոսելն էլ է արդեն դառնում պաթոլոգիա։

Բոլորովին վերջերս հրավիրված ասուլիսի ժամանակ հոգեբան Ռուբեն Պողոսյանը հայտարարել էր, որ մեզանում շատացել են դեպքերը, երբ երեխաների հոգեբանական խնդիրների հիմքում ընկած է սեռական բռնությունը` հոգեբանի հետ աշխատանքի ընթացքում պարզվում է, որ վերջինս սեռական բռնության է ենթարկվել հարազատի կողմից` քեռու կամ հորեղբոր:

Պատճառները, թե ինչո՞ւ է Հայաստանում, իր օջախի, երեխայի ու ընտանիքի հանդեպ ունեցած դարավոր վերաբերունքով ու ձևավորված ավանդույթներով, շատացել այս արատավոր երևույթը` շատ են: Որոշ մասնագետներ պնդում են, թե մասնավորապես երեխաների նկատմամբ սեռական բռնության պատճառ են դառնում հեռուստատեսությամբ ցուցադրվող հաղորդումներն ու սերիալները, որոնք յուրատիպ վարքագծի մոդել են ձևավորում` եթե ցույց են տալիս, ապա սա է իրական կյանքը ու դրանից խուսափել հնարավոր չէ:

Մյուս կողմից, պնդում են պաշտոնյաները, խնդիրն անհամարժեք օրենսդրությունն է: Այս իմաստով բոլորովին վերջերս ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է մանկապղծության վերաբերող հոդվածներում էապես խստացնել պատժաչափերը, խորհրդարանը միաձայն ընդունեց առաջին ընթերցմամբ:

Հիշեցնենք, որ նախքան այս փոփոխությունը, այլ կերպ ասած`  այսօր էլ, մանկապղծությունն ու երեխայի նկատմամբ սեռական ոտնձգությունը պատժվում է ողորմելի 100 հազար դրամ տուգանքով, կամ` 0-3 տարի ազատազրկմամբ: Եթե փոփոխություններն ընդունվեն ամբողջությամբ, ապա կգործեն, ինչպես Aysor.am-ին ասաց հեղինակը` դրակոնյան մեթոդներ` միմիայն 8-15 տարվա ազատազրկում, նույնիսկ` ստերիլացում։

Մյուս կողմից` օրե՞նքն է, որ «սազական» պիտի դառնար մեզ։ 

«Կարծում եմ , այս հանգամանքը կարող է էական նշանակություն ունենալ հայ ժողովրդի համար անհարիր այս երևույթի դեմ պայքարն ուժեղացնելու առումով»,- նշեց Վ.Դալլաքյանը:

Առկա վիճակագրությունը ցույց է տալիս, որ Եվրոպայում ամեն հինգերորդ երեխան ենթարկվում է սեքսուալ բռնության, իսկ դեպքերի 70-80 տոկոսում անձը, որ դիմում է երեխայի նկատմամբ անառակաբարո գործողության, ծանոթ է երեխային: Այս փաստն անտարբեր չի թողել ԵԽ անդամ երկրներին, որոնք համախմբվել են «անտարբերության պատը քանդելու ու երեխաների դեմ սեքսուալ տեռորին վերջ դնելու առումով»: Այս պայքարը նաև ԵԽԽՎ կոնտեքստում է ընթանում, ըստ այդմ վեհաժողովը 34 պատգամավոր-համակարգողների է ընտրել, ովքեր պետք է հավաքեն տեղեկություններ իրենց երկրներում առկա այն նախաձեռնությունների մասին, որոնք իրականացվում են ամեն երկրի խորհրդարանի մակարդակով` ընդդեմ այդ երևույթի…

Հայաստա՞նը:
«Մայիսին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր մի քաղաքացու նկատմամբ կալանք ընտրելու միջնորդությունը` վերջինս անառակաբարո գործողություններ էր կատարել ու բռնաբարել իր իսկ 7-ամյա դստերը»: Հայաստանը, դեռևս, բավարարվում է նման տեղեկատվության հրապարակմամբ, որը հայտնվելով սոցիալական ցանցերում, հանրությանը գցում է, նախ, շոկային իրավիճակի մեջ, իսկ հետո ստիպում մխիթարվել այն գիտակցմամբ, որ դեռևս խորհրդային միության տարիներից եկած ավանդույթի համաձայն` նման հանցագործներին կալանավայրում բավականին «ջերմ» ընդունելություն է սպասվում:

Բայց արդյո՞ք այդ գիտակցումը բավարար է, որպեսզի մխիթարի հանրությանը, զոհին ու նրա հարազատներին…

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ